Ինչ տեղի կունենա, եթե հանկարծ ազատագրված տարածքները հայտնվեն Ադրբեջանի ձեռքում
– Լեռնային Ղարաբաղին սահմանակից շրջանների վերադարձն Ադրբեջանի իրավասության տակ` անխուսափելի կդարձնի Ռուսաստանի նկատմամբ կիրառվող մերձբալթյան մոդելի իրականացումը` այս անգամ արդեն Հայաստանի նկատմամբ,- ըստ եվրոպական փորձի՝ արցախյան հիմնախնդրի կարգավորման քաղաքական հեռանկարներն այսպես է մեկնաբանել Մերձբալթիկայի տարածաշրջանային զարգացման հարցերով փորձագետ Սերգեյ Արտյոմենկոն։
Փորձագետի կարծիքով այն պահից սկսած, երբ Հայաստանի կողմից «օկուպացված» տարածքները հայտնվեն Ադրբեջանի ձեռքերում, և սկսվի այդ տարածքների յուրացումը, ապա յուրացման ֆինանսավորման հարցն առաջնային է լինելու։
–Քանի դեռ այդ շրջանները Հայաստանի հսկողության տակ են, Բաքվում խոսում են Եվրամիությունից ու այլ աղբյուրներից գումարների ներգրավման մասին, սակայն երբ այդ շրջանները հայտնվեն Բաքվի ձեռքում, այնտեղ միանգամից «վնասների փոխհատուցման» հարց է բարձրացվելու։ Ահա թե ինչու պատահական չէ, որ մերձբալթյան խշխանությունները շատ ակտիվ են Ադրբեջանի հետ շփումներում։ Նրանք «կիսվելու» շատ բան ունեն։
ArmAr.am












