Գլխավոր » Լրահոս

Ինչ տեղի կունենա, եթե հանկարծ ազատագրված տարածքները հայտնվեն Ադրբեջանի ձեռքում

Օգոստոս 24, 2009թ. 13:33

Լեռնային Ղարաբաղին սահմանակից շրջանների վերադարձն Ադրբեջանի իրավասության տակ` անխուսափելի կդարձնի Ռուսաստանի նկատմամբ կիրառվող մերձբալթյան մոդելի իրականացումը` այս անգամ արդեն Հայաստանի նկատմամբ,- ըստ եվրոպական փորձի՝ արցախյան հիմնախնդրի կարգավորման քաղաքական հեռանկարներն այսպես է մեկնաբանել Մերձբալթիկայի տարածաշրջանային զարգացման հարցերով փորձագետ Սերգեյ Արտյոմենկոն։

Փորձագետի կարծիքով այն պահից սկսած, երբ Հայաստանի կողմից «օկուպացված» տարածքները հայտնվեն Ադրբեջանի ձեռքերում, և սկսվի այդ տարածքների յուրացումը, ապա յուրացման ֆինանսավորման հարցն առաջնային է լինելու։

Քանի դեռ այդ շրջանները Հայաստանի հսկողության տակ են, Բաքվում խոսում են Եվրամիությունից ու այլ աղբյուրներից գումարների ներգրավման մասին, սակայն երբ այդ շրջանները հայտնվեն Բաքվի ձեռքում, այնտեղ միանգամից «վնասների փոխհատուցման» հարց է բարձրացվելու։ Ահա թե ինչու պատահական չէ, որ  մերձբալթյան խշխանությունները շատ ակտիվ են Ադրբեջանի հետ շփումներում։ Նրանք «կիսվելու» շատ բան ունեն։

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`