Գլխավոր » Լրահոս

Դիք Չեյնին չէր խոնարհվի Ճապոնիայի միապետի առաջ

Նոյեմբեր 18, 2009թ. 10:05

Dik ChainiԱմերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վերջերս Ճապոնիա կատարած այցի շրջանակներում այդ երկրի միապետի հետ կայացած հանդիպումը դարձել է ամերիկյան մամուլում ամենից շատ քննարկվող նյութը: Ընդ որում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են հայտնվել ոչ թե այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել երկու երկրների առաջնորդների հանդիպման արդյունքում, այլ այն փաստը, որ Օբաման ձեռքսեղմման պահին նաև խոնարհվել է Ճապոնիայի միապետի առաջ:

Համաշխարհային ճանաչում ունեցող Fox հեռուստաընկերության Fox News Sunday-ի հաղորդավարն այդ փաստը Ամերիկայի նախկին փոխնախագահ Դիք Չեյնիի դստեր հետ քննարկելիս  կարծիք է հայտնել, որ Դիք Չեյնին երբեք նման քայլ չէր անի: Լրագրողի այդ ենթադրությանն ի պատասխան` Լիզ Չեյնին ասել է, որ «կարելի է համեմատել այդ երկու օրինակները և պատկերացնել Չեյնիի նախընտրական ծրագիրը 2012 թվականին»:

Հիշեցնենք, որ Դիք Չեյնին` Ջորջ Բուշ Կրտսերի պաշտոնավարման ութ տարիների ընթացքում եղել է ԱՄՆ փոխնախագահը: Շատ վերլուծաբաններ այն ժամանակ ենթադրում էին, որ 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Չեյնին կդներ իր թեկնածությունը: Սակայն, հաշվի առնելով Բուշի վարչակազմի հեղինակազրկվածությունն ԱՄՆ բնակչության շրջանակում, այն ժամանակ Չեյնին հետ կանգնեց այդ մտքից:

Սակայն դստեր խոսքից հասկանալի է դառնում, որ Չեյնին 2012-ի նախագահական ընտրությունների թեկնածուներից մեկն է լինելու:

ArmAr.am



Թեգեր` , , ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն