Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Թեգ` Բարաք Օբամա
Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդները միշտ ձգտել են հակամարտության խաղաղ ու արդար կարգավորման, և եթե Կազանում …
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպմանը: Սպիտակ տանը Օբամա-Էրդողան հանդիպման օրակարգային հարցերն են լինելու` Թուրքիայում անցկացվող ժողովրդավարական բարեփոխումները, Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացը, կիպրական հարցը, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագիրը, Պակիստանում, Աֆղանստանում և Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակը: Թուրքիայի դիվանագիտական աղբյուրները տեղեկացրել են, որ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման գործընթացից բացի […]
Այսօր կավարտվի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եռօրյա պաշտոնական այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Երեկ ԱՄՆ նախագահը հանդիպում է ունեցել Չինաստանի առաջնորդ Հու Ցզինտաոյի հետ, որի ընթացքում, լրատվամիջոցների փոխանցմամբ` «համաձայնություն է ձեռք բերվել մի շարք հարցերի շուրջ»: Կողմերը մասնավորապես պայմանավորվել են շարունակել համագործակցությունը մակրոտնտեսական ոլորտում` համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքները հնարավորինս արագ հաղթահարելու համար: Բացի այդ, երկու երկրների […]
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վերջերս Ճապոնիա կատարած այցի շրջանակներում այդ երկրի միապետի հետ կայացած հանդիպումը դարձել է ամերիկյան մամուլում ամենից շատ քննարկվող նյութը: Ընդ որում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են հայտնվել ոչ թե այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել երկու երկրների առաջնորդների հանդիպման արդյունքում, այլ այն փաստը, որ Օբաման ձեռքսեղմման պահին նաև խոնարհվել է […]
Վերջին օրերի ամենահրատապ թեման հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններն են և դրանց վավերացումից հետո սպասվող հնարավոր վտանգավոր հետևանքները: Ընթացող քննարկումները հիմնականում վերաբերվում են այն խնդրին, թե փաստաթղթի ստորագրումը, արդյոք, չի՞ ունենա ՀՀ-ի համար անդառնալի հետևանքներ, մասնավորապես, Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցում և ԼՂՀ հարցի ոչ հայանպաստ լուծում: Անդրադառնալով այս անհանգստություններին ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը նկատեց, […]
ՄԱԿ–ի և անվտանգության գագաթաժողովների շրջանակներում Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդիպել է ԱՄՆ–ի և Ռուսաստանի նախագահներին: Առաջին հանդիպումը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ էր: Ըստ թուրքական լրատվամիջոցների, կողմերը հիմնականում քննարկել են Մերձավոր Արևելքի խնդիրներն ու Ղարաբաղյան հիմնահարցը: Թուրքիայի վարչապետը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությանը, կարևորել է Մինսկի խմբի դերը, ակնարկելով, որ Անկարան էլ կարող է նպաստել գործի […]
Հայաստանի Հանրապետության անկախության 18-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ են հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբաման, բազմաթիվ այլ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, անհատ քաղաքացիներ: ArmAr.am
Միջազգային ուժերի ակտիվ ներգրավվածությունը դրան հաղորդում է տարածաշրջանային նշանակություն Հակոբ ՉԱՔՐՅԱՆ Նախորդ անգամ «ԱրմԱր» կայքէջում, անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրություններին, նշել էինք այն բուռն հակազդեցության մասին, որին հավասարապես բախվում են ինչպես նախագահ Սերժ Սարգսյանի վարչախումբը, այնպես էլ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը, և այս հակազդեցությունը պայմանավորել էինք […]




