Գլխավոր » Լրահոս

Օրհան Փամուկ. «Հայերն ու քրդերը թուրքերի կողմից ենթարկվել են ցեղասպանության, ես վերահաստատում եմ նախկինում ասածս»

Օգոստոս 26, 2009թ. 19:05

Թուրքական «Զաման» թերթը հրապարակել է Թուրք վիպասան, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկի` օգոստոսի 27-ին Մոսկվա կատարելիք այցի նախօրեին մոսկովյան հանդեսներից մեկին տված հարցազրույցը:

Հարցազրույցում Փամուկը վստահաբար ասում , թե  Թուրքիան դեռևս գտնվում է մութ ուժերի տիրապետության տակ: Ասել է, թե իր ստեղծագործություններով նպատակ ունի ներկայացնել Թուրքիան, և դա անել, առավելապես ոչ թե օտարների, այլ հենց թուրքերի համար:
Ըստ նրա`  ներկայիս Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի սկզբունքներից մեկը` աշխարհիկությունը, իր ձևով ու բովանդակությամբ խեղաթյուրվել է:  «Ամենացավալին այն է, որ այժմ զինվորական վերնախավի կողմից ընդունելի դարձած աշխարհիկության գաղափարի և Մուստաֆա Քեմալի պատկերացումների միջև կա սար ու ձորի տարբերություն»: Փամուկը դատապարտել է իր երկրի զիվորականության ակտիվ միջամտությունը քաղաքականությանը, նկատելով, որ արվում է շահարկելով «աշխարհիկ պետություն» հասկացությունը: «Ժողովուրդը դա շատ լավ գիտակցում է: Այդ պատճառով էլ անցած ընտրություններում, ի նշան բողոքի, իր ձայնը տվեց իսլամիստներին»:

Թուրք գրողն անդրադարձել է նաև խոսքի ազատության խնդրին և շեշտել, որ Թուրքիայում դեռևս չկա մտքի ազատություն: Նա ցանկություն է հայտնել հնարավորինս շուտ տեսնել Թուրքիայի` իրավական ու ժողովրդավարական պետություն դառնալը:

Իսկ թղթակցի հարցին, թե, արդյո՞ք Փամուկը մնացել է նույն կարծիքին, ըստ որի` հայերն ու քրդերը թուրքերի կողմից ենթարկվել են ցեղասպանության, նա պատասխանել է. «Իհարկե, ես վերահաստատում եմ նախկինում ասածս: Բայց  այն ընդունելու համար հարկավոր է միայն կամք դրսևորել:  Մեծ հաշվով այսպիսի նշանավոր մի գրողի (նկատի ունի սեփական անձը – հեղ.) կոտրելուց հետո, չեմ կարծում, որ հետագայում հնարավոր է, որ որևէ մեկն իրեն երջանիկ զգա Թուրքիայում: Իմ արժանապատվությունը պաշտպանելով` ես ազգի, մշակույթի, ժողովրդի արժանապատվությունն էլ եմ պաշտպանում»:

Հարցազրույցում Օրհան Փամուկը մեկ անգամ ևս հաստատել է, որ ոչ մի սպառնալիք չի կարող ստիպել իրեն հրաժարվել սեփական  դիրքորոշումից:

Ք.Մ.


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`