Ադրբեջանում խիստ վախեցած են
Ի պատասխան Ադրբեջանից հաճախ հնչող ռազմատենչ հայտարարությունների` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ հայտարարել էր. «Այսօր մեր բանակը պատրաստ է դիմագրավել ցանկացած ագրեսիայի: Կարող ենք ոչ միայն կազմակերպել պաշտպանությունը, այլև կատարել տարբեր կանխարգելիչ միջոցառումներ` հարձակում, հակահարձակում, որպեսզի դաժան պատերազմից մեր խաղաղ բնակչությանը հեռու պահենք»:
Պաշտպանության նախարարը նաև ասել էր` պատերազմական գործողություն իրականացնել ցանկացողը անում է` այլ ոչ թե անընդհատ խոսում դրա մասին: Հայտարարությունն անարձագանք չմնաց Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից: Գերատեսչության լրատվական ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլին ասել է, թե Սեյրան Օհանյանը առաջին անգամը չէ, որ նման հայտարարություններով է հանդես գալիս: «Կա հակամարտության կարգավորման երկու ճանապարհ` խաղաղություն կամ պատերազմ: Ադրբեջանը կողմ է հիմնահարցի խաղաղ լուծմանը: Սակայն եթե դա տեղի չունենա, մենք ունակ ենք պատերազմելու»,- ասել է Սաբիրօղլին: Նաև նշել, թե նման հայտարարությամբ հայկական բանակի ղեկավարությունը փորձում է ծածկել սեփական բանակի նկատմամբ բնակչության անվստահությունը:
Սաբիրօղլու տափակաբանությունը լսելուց հետո անկարող եղանք զսպել մեր ծիծաղը: Վստահ ենք, որ վերջինս իր հոգու խորքում չի էլ հավատում իր իսկ խոսքերին, շատ լա~վ իմանալով սեփական բանակում տիրող իրավիճակը:
Իսկ ադրբեջանական բանակում
«ԱրմԱր»-ն արդեն անդրադարձել է այդ երկրի զինուժում տիրող խայտառակ անբարո վիճակին, և ամենևին ցանկություն չունենք համասեռամոլների թեմայի նկարագրության վրա ավելորդ ժամանակ վատնել:
Իսկ, ընդհանրապես, Սաբիրօղլու հայտարարությունը հիշեցնում է հայկական հայտնի` «Արջն իր ահից է գոռում» ասացվածքը:
Ինչ վերաբերում է ռազմատենչ հայտարարություններին, ապա դա Ադրբեջանի նախագահի գործելաոճն է: Կարող ենք վստահաբար ասել, որ չի մնացել գեթ մեկ միջազգային ամբիոն, ուր Ալիև կրտսերը Արևմուտքի ականջը սղոցած չլինի` Հայաստանի դեմ պատերազմ սկսելու իր վայրահաչոցներով: Հայկական կողմը, բնականաբար, արհամարհել ու անտեսել է նման հոխորտանքները: Սակայն ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունից հետո, ինչպես երևում է, Ադրբեջանում լրջորեն անհանգստացած ու շփոթահար են: Սա, իհարկե, իր բացատրությունն ունի, ադրբեջանցիք շատ լավ գիտեն, որ հայերը, ի տարբերություն իրենց` օդ բացթողած պղպջակների, եթե մի բան ասում են` ապա անպայման` անում են:
Armar.am
Թեգեր` Ադրբեջան, Սեյրան Օհանյանը












