Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Ադրբեջանում խիստ վախեցած են

Օգոստոս 27, 2009թ. 18:45

Ի պատասխան Ադրբեջանից հաճախ հնչող ռազմատենչ հայտարարությունների` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ հայտարարել էր. «Այսօր մեր բանակը պատրաստ է դիմագրավել ցանկացած ագրեսիայի: Կարող ենք ոչ միայն կազմակերպել պաշտպանությունը, այլև կատարել տարբեր կանխարգելիչ միջոցառումներ` հարձակում, հակահարձակում, որպեսզի դաժան պատերազմից մեր խաղաղ բնակչությանը հեռու պահենք»:

Պաշտպանության նախարարը նաև  ասել էր` պատերազմական գործողություն իրականացնել ցանկացողը անում է` այլ ոչ թե անընդհատ խոսում դրա մասին: Հայտարարությունն անարձագանք չմնաց Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից: Գերատեսչության լրատվական ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլին ասել է, թե Սեյրան Օհանյանը առաջին անգամը չէ, որ նման հայտարարություններով է հանդես գալիս: «Կա հակամարտության կարգավորման երկու ճանապարհ` խաղաղություն կամ պատերազմ: Ադրբեջանը կողմ է հիմնահարցի խաղաղ լուծմանը: Սակայն եթե դա տեղի չունենա, մենք ունակ ենք պատերազմելու»,- ասել է Սաբիրօղլին: Նաև նշել, թե նման հայտարարությամբ  հայկական բանակի ղեկավարությունը փորձում է ծածկել սեփական բանակի նկատմամբ բնակչության անվստահությունը:

Սաբիրօղլու տափակաբանությունը լսելուց հետո անկարող եղանք զսպել մեր ծիծաղը: Վստահ ենք, որ վերջինս իր հոգու խորքում   չի  էլ հավատում իր իսկ խոսքերին, շատ լա~վ  իմանալով սեփական բանակում տիրող իրավիճակը:

Իսկ ադրբեջանական բանակում

«ԱրմԱր»-ն արդեն անդրադարձել է այդ երկրի զինուժում տիրող խայտառակ անբարո վիճակին, և ամենևին  ցանկություն չունենք համասեռամոլների թեմայի   նկարագրության վրա ավելորդ ժամանակ վատնել:

Իսկ, ընդհանրապես,  Սաբիրօղլու հայտարարությունը հիշեցնում է հայկական հայտնի` «Արջն իր ահից է գոռում» ասացվածքը:

Ինչ վերաբերում է ռազմատենչ հայտարարություններին, ապա դա Ադրբեջանի նախագահի գործելաոճն է: Կարող ենք վստահաբար ասել, որ  չի մնացել գեթ մեկ միջազգային ամբիոն, ուր Ալիև կրտսերը  Արևմուտքի   ականջը սղոցած չլինի` Հայաստանի դեմ պատերազմ սկսելու իր վայրահաչոցներով:   Հայկական կողմը, բնականաբար, արհամարհել ու անտեսել է նման հոխորտանքները: Սակայն ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան  Օհանյանի հայտարարությունից հետո, ինչպես երևում է, Ադրբեջանում լրջորեն  անհանգստացած ու շփոթահար են: Սա, իհարկե, իր բացատրությունն ունի, ադրբեջանցիք շատ լավ գիտեն, որ  հայերը, ի տարբերություն իրենց` օդ բացթողած պղպջակների, եթե մի բան ասում են` ապա անպայման` անում են:

Armar.am


Թեգեր` ,

Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`