Գլխավոր » Լրահոս

Թուրքիայի շահերց է բխում հայ-թուրքական երկխոսության չընդհատումը

Օգոստոս 28, 2009թ. 18:14

Թուրքական «Սաբահ» թերթը հաղորդել է, որ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի` Թուրքիայի հետ բարեկամության խմբի համանախագահ Ռոբերթ Վեքսլերն Անկարայում ունեցած հանդիպումների ժամանակ թուրքական կողմին կոչ է արել արագացնել Հայաստանի հետ սկսած երկխոսության գործընթացը:

Նա Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ զրույցի ժամանակ ասել է, որ եթե այդ երկխոսությունն ընդհատվի, ապա Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը կրկին կբերվի ԱՄՆի Կոնգրեսի օրակարգ և այս անգամ արդեն հավանության կարժանանա:

Այլ կերպ ասած` ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի շահերց է բխում, որ հայ-թուրքական երկխոսությունը շարունակվի:

Վեքսլերը միևնույն ժամանակ խոստացել է նորանոր ջանքեր գործադրել թուրք-ամերիկյան տնտեսական կապերն ավելի խորացնելու և զարգացնելու ուղղությամբ:

armarlur.com


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`