Թուրքիայի շահերց է բխում հայ-թուրքական երկխոսության չընդհատումը
Օգոստոս 28, 2009թ. 18:14
Թուրքական «Սաբահ» թերթը հաղորդել է, որ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի` Թուրքիայի հետ բարեկամության խմբի համանախագահ Ռոբերթ Վեքսլերն Անկարայում ունեցած հանդիպումների ժամանակ թուրքական կողմին կոչ է արել արագացնել Հայաստանի հետ սկսած երկխոսության գործընթացը:
Նա Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ զրույցի ժամանակ ասել է, որ եթե այդ երկխոսությունն ընդհատվի, ապա Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը կրկին կբերվի ԱՄՆ–ի Կոնգրեսի օրակարգ և այս անգամ արդեն հավանության կարժանանա:
Այլ կերպ ասած` ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի շահերց է բխում, որ հայ-թուրքական երկխոսությունը շարունակվի:
Վեքսլերը միևնույն ժամանակ խոստացել է նորանոր ջանքեր գործադրել թուրք-ամերիկյան տնտեսական կապերն ավելի խորացնելու և զարգացնելու ուղղությամբ:
armarlur.com












