Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով Բեյրութում
Թուրքերն իրենք են բարձրացնելու հատուցման հարցը
Թուրքերը մասնակցելու են Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողովին:
Ամերիկաբնակ հայերը սեպտեմբերի 2-4-ը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Հայկազյան համալսարանում հրավիրվել են «Հայոց ցեղասպանությունը և ազգերի իրավունքը» խորագրով միջազգային գիտաժողով: Գիտաժողովը ոչ միայն կբարձրացնի 1915-ի հայոց ցեղասպանության միջազգայնորեն դատապարտման հարցը, այլև` հատուցման հայցերը:
Գիտաժողովին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ, այդ թվում, ինչպես ասացինք` Թուրքիայից: Թուրքական մամուլը տեղեկացնում է, որ թուրք մասակիցները հիմնական շեշտը դնելու են «Միջազգային հատուցման հայցի» վրա:
Նախատեսված է, որ թուրքական կողմից ելույթ կունենան` Թաներ Աքչամը, Բիլգին Այաթան, Շեյհան Բայրաքթարը, Ուղուր Օյնգյորը, Ռաղըփ Զարաքոլուն:












