Գլխավոր » Լրահոս

Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով Բեյրութում

Օգոստոս 31, 2009թ. 11:50

Թուրքերն իրենք են բարձրացնելու հատուցման հարցը

Թուրքերը մասնակցելու են Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողովին:

Ամերիկաբնակ հայերը սեպտեմբերի 2-4-ը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Հայկազյան համալսարանում հրավիրվել են «Հայոց ցեղասպանությունը և ազգերի իրավունքը» խորագրով միջազգային գիտաժողով: Գիտաժողովը ոչ միայն կբարձրացնի 1915-ի հայոց ցեղասպանության միջազգայնորեն դատապարտման հարցը, այլև`  հատուցման հայցերը:

Գիտաժողովին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ, այդ թվում, ինչպես ասացինք` Թուրքիայից: Թուրքական մամուլը տեղեկացնում է, որ թուրք մասակիցները հիմնական շեշտը դնելու են «Միջազգային հատուցման հայցի» վրա:

Նախատեսված է, որ թուրքական կողմից ելույթ կունենան` Թաներ Աքչամը, Բիլգին Այաթան, Շեյհան Բայրաքթարը, Ուղուր Օյնգյորը, Ռաղըփ Զարաքոլուն:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`