Դավութօղլուն և Քլինթոնը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների հարցը
Օգոստոս 31, 2009թ. 18:52
Թուրքական CNN turk-ի տեղեկացմամբ , Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, ով պաշտոնական այցի շրջանակներում գտնվում է Սլովենիայում, ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ երկար հեռախոսային զրույց է ունեցել։
Զրույցի հիմնական թեմաներն են եղել Դավութօղլուի առաջիկա այցելությունները Սիրիա, Իրաք: Խոսվել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։
Զանգը տեղի է ունեցել Հիլարի Քլինթոնի նախաձեռնությամբ և տևել է 35 րոպե։












