Գլխավոր » Լրահոս

Դավութօղլուն և Քլինթոնը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների հարցը

Օգոստոս 31, 2009թ. 18:52

Թուրքական CNN turk-ի տեղեկացմամբ , Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն,  ով պաշտոնական այցի շրջանակներում գտնվում է Սլովենիայում,  ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ երկար հեռախոսային զրույց է ունեցել։

Զրույցի հիմնական թեմաներն են եղել Դավութօղլուի առաջիկա այցելությունները Սիրիա, Իրաք: Խոսվել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։

Զանգը տեղի է ունեցել Հիլարի Քլինթոնի նախաձեռնությամբ և տևել է 35 րոպե։


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`