Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ստեփանակերտում տոն է. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 18 տարեկան է

Սեպտեմբեր 2, 2009թ. 18:15

Այսօր Ստեփանակերտում մեկնարկել են ԼՂՀ անկախության 18-րդ տարեդարձին նվիրված հանդիսությունները: ԼՂՀ մայրաքաղաք են ժամանել ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը , ԼՂՀ երկրորդ նախագահ` Արկադի Ղուկասյանը , ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) եւ այլոք: Ինչպես հաղորդվում է  Ստեփանակերտից, միջոցառումների մեկնարկին ծաղկեպսկաներ դրվեցին Լեռնային Ղարաբաղի Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին: Այնուհետեւ ԼՂՀ եւ ՀՀ նախագահներ Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանը հիշատակի տուրք մատուցեցին Արցախի ազատության համար զոհված ազատամարտիկների հիշատակին, որից հետո Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ ռազմական շքերթ:


Թեգեր` ,

Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`