Ստեփանակերտում տոն է. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 18 տարեկան է
Սեպտեմբեր 2, 2009թ. 18:15
Այսօր Ստեփանակերտում մեկնարկել են ԼՂՀ անկախության 18-րդ տարեդարձին նվիրված հանդիսությունները: ԼՂՀ մայրաքաղաք են ժամանել ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը , ԼՂՀ երկրորդ նախագահ` Արկադի Ղուկասյանը , ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) եւ այլոք: Ինչպես հաղորդվում է Ստեփանակերտից, միջոցառումների մեկնարկին ծաղկեպսկաներ դրվեցին Լեռնային Ղարաբաղի Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին: Այնուհետեւ ԼՂՀ եւ ՀՀ նախագահներ Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանը հիշատակի տուրք մատուցեցին Արցախի ազատության համար զոհված ազատամարտիկների հիշատակին, որից հետո Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ ռազմական շքերթ:
Թեգեր` Բակո Սահակյան, ԼՂՀ












