Գլխավոր » Լրահոս

«Արցախի անկախությունը մեր այսօրվա հաղթանակն է և եթե վճռական կերպով չպահպանենք մեր հաղթանակը` կկորցնենք ամեն ինչ». հայ երիտասարդությունը միակամ է այս հարցում

Սեպտեմբեր 4, 2009թ. 15:20

«Միացում» ազգային նախաձեռնության կազմակերպած հավաք-քննարկամանը  ներկա էին տասնյակ կազմակերպություններ, որոնք անհանգստացած են հայության ապագայով:

Բանախոսները հիմնականում երիտասարդներ էին, ինչը պատահական չէ, քանի որ այսօր հայ երիտասարդները խիստ անհանգստացած են քաղաքական այրերի իրականացվող  քայլերով:

Իսկ մեր ինքնությունը պահպանելու համար   բավական չէ խոսել հայերեն կամ տարին մեկ անգամ լինել Հայաստանում: Հայ լինելու համար պետք է ապրել երկրով, կիսել նրա մտահոգությունները, պատնեշ դառնալ սպառնացող վտանգներին: Մինչդեռ  վտանգներն այսօր բազմազան են և գալիս են տարբեր կողմերից:

Բանախոսներից և <<Միացում>> ազգային նախաձեռնության հիմանդիրներից ԱՍԱԼԱ-յի անդամ և ազգի շահի համար մարտական գործողությունների հետևանքով տեսողությունից և ձեռքից զրկված Ալեք Ենիգոմշյանը նշեց. «Մենք այսօր ունենք Արևմտյան Հայաստանի ազատագրման խնդիր, որպեսզի աշխարհով մեկ սփռված հայը վերադառնա իր հայրենիք, որ ազգը որպես այդպիսին հարատևի: Նա ով այդ երազը պոկում է հայից` անմիջապես վնասում է ողջ ազգին:  Արցախի անկախությունը մեր այսօրվա հաղթանակն է և  եթե վճռական կերպով չպահպանենք մեր հաղթանակը` կկորցնենք ամեն ինչ»:

Ներկա երիտասարդական կազմակերպությունների թվում էր նաև Արցախի երիտասարդների միությունը: Վերջինիս անդամները փաստեցին, որ շարունակելու են իրենց հայրերի, եղբայրների անգամ մայրերի գործը, ովքեր արյուն-քրտինքով ազատեցի հայրենի հողն ու դրանով իսկ նվաճեցին հայերնիքին տեր կանգնելու իրավունքը:

Ներկաներին բաժանվեցին հետադարձ հասցեով լրացման թերթիկներ, որով յուրաքանչյուր ցանկացող կարող է միանալ բողոք-պահանջին` իր ստորագրությամբ: Իսկ պաահանջը հետևյալն է`պահպանել Հայաստանի ազատագրված տարածքների ամբողջականությունը, դադարեցնել բոլոր սակարկումները և շուտափույթ բնակեցնել ազատագրված տարածքները, քանի որ հայոց հողը բացարձակ, անսակարկելի և հավիտենական արժեք է, իսկ տարածքային զիջումները և հողի ազատագրման համար զոհված հայորդիների արյան և հիշատակի դեմ ոտնձգությունները` սրբապղծություն և  դավաճանություն է:

Արմենուհի ԿԱՐԵՅԱՆ


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`