«Արցախի անկախությունը մեր այսօրվա հաղթանակն է և եթե վճռական կերպով չպահպանենք մեր հաղթանակը` կկորցնենք ամեն ինչ». հայ երիտասարդությունը միակամ է այս հարցում
«Միացում» ազգային նախաձեռնության կազմակերպած հավաք-քննարկամանը ներկա էին տասնյակ կազմակերպություններ, որոնք անհանգստացած են հայության ապագայով:
Բանախոսները հիմնականում երիտասարդներ էին, ինչը պատահական չէ, քանի որ այսօր հայ երիտասարդները խիստ անհանգստացած են քաղաքական այրերի իրականացվող քայլերով:
Իսկ մեր ինքնությունը պահպանելու համար բավական չէ խոսել հայերեն կամ տարին մեկ անգամ լինել Հայաստանում: Հայ լինելու համար պետք է ապրել երկրով, կիսել նրա մտահոգությունները, պատնեշ դառնալ սպառնացող վտանգներին: Մինչդեռ վտանգներն այսօր բազմազան են և գալիս են տարբեր կողմերից:
Բանախոսներից և <<Միացում>> ազգային նախաձեռնության հիմանդիրներից ԱՍԱԼԱ-յի անդամ և ազգի շահի համար մարտական գործողությունների հետևանքով տեսողությունից և ձեռքից զրկված Ալեք Ենիգոմշյանը նշեց. «Մենք այսօր ունենք Արևմտյան Հայաստանի ազատագրման խնդիր, որպեսզի աշխարհով մեկ սփռված հայը վերադառնա իր հայրենիք, որ ազգը որպես այդպիսին հարատևի: Նա ով այդ երազը պոկում է հայից` անմիջապես վնասում է ողջ ազգին: Արցախի անկախությունը մեր այսօրվա հաղթանակն է և եթե վճռական կերպով չպահպանենք մեր հաղթանակը` կկորցնենք ամեն ինչ»:
Ներկա երիտասարդական կազմակերպությունների թվում էր նաև Արցախի երիտասարդների միությունը: Վերջինիս անդամները փաստեցին, որ շարունակելու են իրենց հայրերի, եղբայրների անգամ մայրերի գործը, ովքեր արյուն-քրտինքով ազատեցի հայրենի հողն ու դրանով իսկ նվաճեցին հայերնիքին տեր կանգնելու իրավունքը:
Ներկաներին բաժանվեցին հետադարձ հասցեով լրացման թերթիկներ, որով յուրաքանչյուր ցանկացող կարող է միանալ բողոք-պահանջին` իր ստորագրությամբ: Իսկ պաահանջը հետևյալն է`պահպանել Հայաստանի ազատագրված տարածքների ամբողջականությունը, դադարեցնել բոլոր սակարկումները և շուտափույթ բնակեցնել ազատագրված տարածքները, քանի որ հայոց հողը բացարձակ, անսակարկելի և հավիտենական արժեք է, իսկ տարածքային զիջումները և հողի ազատագրման համար զոհված հայորդիների արյան և հիշատակի դեմ ոտնձգությունները` սրբապղծություն և դավաճանություն է:
Արմենուհի ԿԱՐԵՅԱՆ












