Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Հայաստանը ապաշրջափակած Թուրքիան, պարզվում է, ցանկություն ունի մեր երկիրը ներգրավել տնտեսական ծրագրերում

Սեպտեմբեր 5, 2009թ. 19:49

Թուրքական «Ստար» թերթի համաձայն, Նաբուքոյի գազամուղը Հայաստանով է անցկացվելու:

Պարբերականը գրել է, որ 1993 թվականից փակված   սահմանը բացելու, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները բարելավելու նոր փուլը կամրապնդի Թուրքիայի դիրքերը Եվրամիությունում: Ավելին, ըստ թուրքական պարբերականի, Անկարան Երևանին գործընկեր է տեսնում «Նաբուկո» գազամուղի, Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծի, Սևծովյան տարածաշրջանային ճանապարհի, Եվրամիության հետ կյանքի կոչվող «TRAKEKA» և  «INOGATE»  ծրագրերում:

Թերթը ակնարկում է,  որ 11 միլարդ դոլարանոց «Նաբուկո» ծրագրում Հայաստանի  տարանցիկ  երկիր լինելն ավելի հավանական է և ձեռնտու: Իսկ ներկայումս գազամուղը Վրաստանի տարածքով անցկացնելն է միակ հավանական տարբերակ համարվում: Բայց, քանի դեռ Վրաստանում չկա քաղաքական կայունություն` վրացիների, աբխազների և օսեթների միջև տարաձայնությունները շարունակվում են, Եվրոպան վերջինիս փոխարեն կնախընտրի Հայաստանին: Թերթը միաժամանակ վստահեցնելով, որ մյուս տնտեսական  ծրագրերում ևս Հայաստանի ներկայությունը դառնալու է անհրաժեշտություն:

Քրիստինե ՄԵԼՔՈՆՅԱՆ


Թեգեր` , , , , , ,

Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`