Հայաստանը ապաշրջափակած Թուրքիան, պարզվում է, ցանկություն ունի մեր երկիրը ներգրավել տնտեսական ծրագրերում
Թուրքական «Ստար» թերթի համաձայն, Նաբուքոյի գազամուղը Հայաստանով է անցկացվելու:
Պարբերականը գրել է, որ 1993 թվականից փակված սահմանը բացելու, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները բարելավելու նոր փուլը կամրապնդի Թուրքիայի դիրքերը Եվրամիությունում: Ավելին, ըստ թուրքական պարբերականի, Անկարան Երևանին գործընկեր է տեսնում «Նաբուկո» գազամուղի, Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծի, Սևծովյան տարածաշրջանային ճանապարհի, Եվրամիության հետ կյանքի կոչվող «TRAKEKA» և «INOGATE» ծրագրերում:
Թերթը ակնարկում է, որ 11 միլարդ դոլարանոց «Նաբուկո» ծրագրում Հայաստանի տարանցիկ երկիր լինելն ավելի հավանական է և ձեռնտու: Իսկ ներկայումս գազամուղը Վրաստանի տարածքով անցկացնելն է միակ հավանական տարբերակ համարվում: Բայց, քանի դեռ Վրաստանում չկա քաղաքական կայունություն` վրացիների, աբխազների և օսեթների միջև տարաձայնությունները շարունակվում են, Եվրոպան վերջինիս փոխարեն կնախընտրի Հայաստանին: Թերթը միաժամանակ վստահեցնելով, որ մյուս տնտեսական ծրագրերում ևս Հայաստանի ներկայությունը դառնալու է անհրաժեշտություն:
Քրիստինե ՄԵԼՔՈՆՅԱՆ
Թեգեր` INOGATE, TRAKEKA, Բաքու–Թբիլիսի–Կարս, Թուրքա, Հայաստան-Թուրքիա, Նաբուկո, Ստար












