Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Նախ Ցեղասպանությունը ճանաչեք, հետո բարեկամության հուշարձան կկառուցեք

Սեպտեմբեր 7, 2009թ. 15:45

Թուրքական «Միլլիեթ» թերթը տեղեկացրել է, որ Սվասի կոնգրեսի 90 ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը խոսել է հայ-թուրքական համատեղ հուշարձան կառուցելու գաղափարի մասին:

Նախարարն ասել է, որ այս պահին դեռ կոնկրետ որոշում չկա, սակայն կա մեծ ցանկություն: Էրթուղրուլ Գյունայը կոչ է արել աշխատել այդ ուղղությամբ. համատեղ հուշարձաններ կառուցել,  համատեղ գիտական աշխատանքներ իրականացնել, մի խոսքով, նպաստել հայ և թուրք մշակութային կապերի հաստատմանն ու զարգացմանը:

Եվրոպայի աչքին քաղաքակիրթ երևալու, անցյալի արյունոտ դեմքը թաքցնելու համար թուրք պաշտոնյաներն սկսել են տարօրինակ ցանկություններ հնչեցնել:

Ինչպես հայտնի գրողն է ասել, այս ամենը կլիներ զավեշտական, եթե  այդչափ ողբերգական չլիներ: Հայ ժողովրդին իր բնօրրանում ցեղասպանության ենթարկած, նրա պատմական  հայրենիքը յուրացրած, հայի ստեղծած մշակույթը հիմնահատակ ավերած ու նենգաբար յուրացրած թուրքը փոխարեն մտածի իրականացրած ոճրի ճանաչման-ընդունման մասին, հայտարարում է    «բարեկամության հուշարձան» կառուցելու մասին:

Գուցե մենք` հայե՞րս ենք մեղավոր, որ մեզ մանկուրտի տեղ են դրել:

armarlur.com


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`