Ադրբեջանում աճում է կոռուպցիան, նվազում` ազատ խոսքի իրավունքը
Միջազգային «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության հրապարակած 2008 թ.-ի ամենամյա զեկույցի համաձայն, նախկին Խորհրդային Միության և արևելյան Եվրոպայի սոցիալիստական ճամբարի` 29 երկրներում առկա է ազատության ցուցանիշների փոփոխություն: Կազմակերպության փորձագետների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 29 երկրներից 18-ում ազատության ցուցանիշը տեսանելիորեն նվազել է, իսկ 8-ը, որոնց թվում են Ադրբեջանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Բելառուսը, Ղազախստանը, Կիրգիզիան, Թուրքմենստանը համարվել են ավտորիտար ռեժիմ ունեցող երկրներ: Զեկույցում նշվում է նաև, որ Ադրբեջանում ժողովրդավարության մակարդակն անկում է ապրել բոլոր ուղղություններով, փոխարենը ավելացել են ճնշումները ադրբեջանական ընդդիմության նկատմամբ: Երկրում ստեղծված իրավիճակի հետևանքով Ադրբեջանում աճել է կոռուպցիան, իսկ ազատ խոսքի և լրատվամիջոցների աշխատանքի մակարդակը “Freedom House”-ի փորձագետների գնահատականների համաձայն խիստ մտահոգիչ է:
Ա.Գ.












