Գլխավոր » Լրահոս

Ադրբեջանում աճում է կոռուպցիան, նվազում` ազատ խոսքի իրավունքը

Սեպտեմբեր 9, 2009թ. 16:05

Միջազգային «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության հրապարակած 2008 թ.-ի ամենամյա զեկույցի համաձայն, նախկին Խորհրդային Միության և արևելյան Եվրոպայի սոցիալիստական ճամբարի` 29  երկրներում առկա է ազատության ցուցանիշների փոփոխություն: Կազմակերպության փորձագետների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 29 երկրներից 18-ում ազատության ցուցանիշը տեսանելիորեն նվազել է, իսկ 8-ը, որոնց թվում են Ադրբեջանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Բելառուսը, Ղազախստանը, Կիրգիզիան, Թուրքմենստանը համարվել են ավտորիտար ռեժիմ ունեցող երկրներ:  Զեկույցում նշվում է նաև, որ Ադրբեջանում ժողովրդավարության մակարդակն անկում է ապրել բոլոր ուղղություններով, փոխարենը ավելացել են ճնշումները ադրբեջանական ընդդիմության նկատմամբ: Երկրում ստեղծված իրավիճակի հետևանքով Ադրբեջանում աճել է կոռուպցիան, իսկ ազատ խոսքի և լրատվամիջոցների աշխատանքի մակարդակը “Freedom House”-ի փորձագետների գնահատականների համաձայն խիստ մտահոգիչ է:

Ա.Գ.


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`