Գլխավոր » Լրահոս

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականի պաշտոնում Բրայզային կփոխարինի Թինա Քեյդենաուն

Օգոստոս 12, 2009թ. 16:57

Օգոստոսի 10-ին ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան Հարավային Կովկասի երկրներում շրջագայության շրջանակում այցելել է Վրաստանի մայրաքաղաք: Սա վերոնշյալ պաշտոնում Բրայզայի վերջին այցելությունն է Հարավային Կովկաս: Ինչպես այսօր Թբիլիսիում հայտնել է ինքը Բրայզան, Եվրասիայի և Եվրոպայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականի պաշտոնում իրեն կփոխարինի փորձառու դիվանագետ Թինա Քեյդենաուն, որ երկար ժամանակ աշխատել է Կոսովոյում և Սարաևոյում:

Հիշեցնենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Մեթյու Բրայզան կնշանակվի Ադրբեջանում ԱՄՆ դեսպան: Նշենք նաև, որ հաշվի առնելով Թինա Քեյդենաուի դիվանագիտական փորձառությունը, և մանավանդ նրա աշխատանքը Կոսովոյում և Սարաևոյում, շատ վերլուծաբաններ ենթադրում են, որ նա կփոխարինի Բրայզային նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահի պաշտոնում:

armar


Թեգեր` , ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`