Գլխավոր » Լրահոս

Քրդական հարցի քննարկումը փակ դռների հետևում

Սեպտեմբեր 9, 2009թ. 19:41

Թուրքական «Արդարություն և բարգավաճում» կուսակցությունը ընդդիմության առաջնորդներին առաջարկել է Մեջլիսի աշխատանքների վերսկսման ժամանակ կազմակերպել քրդական հարցի խորհրդարանական դռնփակ քննարկում:

Թուրքական «CNN Turk» հեռուստաալիքը, անդրադառնալով այս որոշմանը, տեղեկացրել է, որ Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին քննադատել է քրդական հարցի լուծման ուղղությամբ կառավարության որդեգրած քաղաքականությունը: Անդրադառնալով վարչապետ Էրդողանի հրավերին` համատեղ քննարկելու քրդական խնդիրը, Բահչելին խորհուրդ է տվել գործադիր իշխանության ղեկավարին մի քիչ պատվախնդիր լինել:
Նա հայտարարել է, որ իր կուսակցությունը դեմ է խորհրդարանի դռնփակ նիստում քրդական հարցը քննարկելու գաղափարին:

Իրականում հարց է առաջանում`  թուրքական կառավարությունը ի՞նչ է ցանկանում թաքցնել ժողովրդից:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`