Քրդական հարցի քննարկումը փակ դռների հետևում
Թուրքական «Արդարություն և բարգավաճում» կուսակցությունը ընդդիմության առաջնորդներին առաջարկել է Մեջլիսի աշխատանքների վերսկսման ժամանակ կազմակերպել քրդական հարցի խորհրդարանական դռնփակ քննարկում:
Թուրքական «CNN Turk» հեռուստաալիքը, անդրադառնալով այս որոշմանը, տեղեկացրել է, որ Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին քննադատել է քրդական հարցի լուծման ուղղությամբ կառավարության որդեգրած քաղաքականությունը: Անդրադառնալով վարչապետ Էրդողանի հրավերին` համատեղ քննարկելու քրդական խնդիրը, Բահչելին խորհուրդ է տվել գործադիր իշխանության ղեկավարին մի քիչ պատվախնդիր լինել:
Նա հայտարարել է, որ իր կուսակցությունը դեմ է խորհրդարանի դռնփակ նիստում քրդական հարցը քննարկելու գաղափարին:
Իրականում հարց է առաջանում` թուրքական կառավարությունը ի՞նչ է ցանկանում թաքցնել ժողովրդից:












