Գլխավոր » Լրահոս

Ստամբուլի համար ջուրը դարձել է արհավիրք

Սեպտեմբեր 10, 2009թ. 16:35

Հորդառատ անձրևի հետևանքով սկսված ջրհեղեղի պատճառով, վերջին տվյալների համաձայն, մահացածների ընդհանուր թիվը հասել է 32-ի: Թուրքական հեռուստաընկերությունների վկայությամբ` տուժել է ավելի քան 50 մարդ, 8-ն անհետ կորած են: Այսօր ևս անձրևները չեն դադարելու:

Ջրհեղեղը գրեթե կաթվածահար է արել Ստամբուլի եվրոպական հատվածի բնականոն  կյանքի ընթացքը: Բազմաթիվ փողոցներ, այդ թվում նաև` միջազգային օդանավակայան տանող ճանապարհը, ջրի տակ են: Ջրի մակարդակը որոշ տեղերում հասել է 4 մետրի:

Փրկարարական աշխատանքներին մասնակցում է Ստամբուլի քաղաքապետարանի գրեթե ողջ տեխնիկան, ինչպես նաև` ռազմական ուղղաթիռները:


Թեգեր`

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`