Ստամբուլի համար ջուրը դարձել է արհավիրք
Սեպտեմբեր 10, 2009թ. 16:35
Հորդառատ անձրևի հետևանքով սկսված ջրհեղեղի պատճառով, վերջին տվյալների համաձայն, մահացածների ընդհանուր թիվը հասել է 32-ի: Թուրքական հեռուստաընկերությունների վկայությամբ` տուժել է ավելի քան 50 մարդ, 8-ն անհետ կորած են: Այսօր ևս անձրևները չեն դադարելու:
Ջրհեղեղը գրեթե կաթվածահար է արել Ստամբուլի եվրոպական հատվածի բնականոն կյանքի ընթացքը: Բազմաթիվ փողոցներ, այդ թվում նաև` միջազգային օդանավակայան տանող ճանապարհը, ջրի տակ են: Ջրի մակարդակը որոշ տեղերում հասել է 4 մետրի:
Փրկարարական աշխատանքներին մասնակցում է Ստամբուլի քաղաքապետարանի գրեթե ողջ տեխնիկան, ինչպես նաև` ռազմական ուղղաթիռները:
Թեգեր` Ստամբուլ












