Գլխավոր » Լրահոս

ՀՅԴ-ին թույլ չեն տվել բողոքի ցույցեր անցկացնել

Սեպտեմբեր 15, 2009թ. 13:39

Ինչպես տեղեկացրել էր armarlur.com-ը, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը պատրաստվում է  Թուրքիայի նկատմամբ Հայաստանի վարած արտաքին քաղաքականության դեմ բողոքի ցույցեր կազամակերպել: Դաշնակցությունը նաև հայտարարել էր մեկ այլ  ծայրահեղ քայլի` հացադուլի, դիմելու մասին: Օրերս ՀՅԴ ԱԺ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը վստահաբար ասել, էր, թե այս գործողությունների կազմակերպման համար   կուսակցությունն ունի և  անհրաժեշտ ներուժը և քաղաքական կամք:

Սակայն , մեր ստացած լուրերի համաձայն  այսօր    Երևանի քաղաքապետարանն արգելել է բողոքի ցույցերի անցկացումը, մասնավորապես, հացադուլի կազմակերպումը ՀՀ ԱԳ նախարարության շրջակայքում:  Քաղաքապետի մերժման որոշումը առայժմ չեն ցանկանում մեկնաբանել ՀՅԴ խմբակցության պատգամավորները, պատճառաբանելով, թե իրենք այդ մասին դեռևս անտեղյակ են: Տպավորությունն այնպիսին է, որ դաշնակցականներն այս պահին դեռ գտնվում են   սպասողական վիճակում,  հասկանալի է` իրենց հետագա քայլերն առավել հստակ ծրագրելու համար:

armarlur.com


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`