ՀՅԴ-ին թույլ չեն տվել բողոքի ցույցեր անցկացնել
Ինչպես տեղեկացրել էր armarlur.com-ը, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը պատրաստվում է Թուրքիայի նկատմամբ Հայաստանի վարած արտաքին քաղաքականության դեմ բողոքի ցույցեր կազամակերպել: Դաշնակցությունը նաև հայտարարել էր մեկ այլ ծայրահեղ քայլի` հացադուլի, դիմելու մասին: Օրերս ՀՅԴ ԱԺ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը վստահաբար ասել, էր, թե այս գործողությունների կազմակերպման համար կուսակցությունն ունի և անհրաժեշտ ներուժը և քաղաքական կամք:
Սակայն , մեր ստացած լուրերի համաձայն այսօր Երևանի քաղաքապետարանն արգելել է բողոքի ցույցերի անցկացումը, մասնավորապես, հացադուլի կազմակերպումը ՀՀ ԱԳ նախարարության շրջակայքում: Քաղաքապետի մերժման որոշումը առայժմ չեն ցանկանում մեկնաբանել ՀՅԴ խմբակցության պատգամավորները, պատճառաբանելով, թե իրենք այդ մասին դեռևս անտեղյակ են: Տպավորությունն այնպիսին է, որ դաշնակցականներն այս պահին դեռ գտնվում են սպասողական վիճակում, հասկանալի է` իրենց հետագա քայլերն առավել հստակ ծրագրելու համար:
armarlur.com












