Գլխավոր » Լրահոս

Լույս է տեսել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ատլասը

Սեպտեմբեր 16, 2009թ. 09:35

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատվերով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երկրաբաշխության և քարտեզագրության կենտրոնը երկու տարվա ընթացքում` 2007-2009թվականներին իրականացրեց   ԼՂՀ ատլասի կազմումը ` հայերեն և ռուսերեն լեզուներով: Այն վերջերս տպագրվեց «Տիգրան Մեծ» հրատարակչությունում:

Ատլասը` պատմա-աշխարհագրական տեսանկյունից, ամբողջական պատկերացում է տալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին: Ատլասում ամփոփված միջին եւ խոշոր մասշտաբների` շուրջ 70 քարտեզները, տեքստերը և սխեմաները ԼՂՀ կազմավորման, աշխարհագրական դիրքի, բնական պայմանների եւ ռեսուրսների, բնակչության, տնտեսության և մշակույթի մասին բազմակողմանի տեղեկատվություն են պարունակում: Ատլասում ներկայացված են նաեւ աշխարհա-քաղաքական և ռազմա-քաղաքական իրադարձություններ, որոնք վճռական դեր են խաղացել Արցախի հայերի պատմական զարգացման մեջ:

Ատլասը լույս է տեսել 1500 օրինակ տպաքանակով: Խմբագրական կոլեգիայի նախագահն ու ատլասի գլխավոր խմբագիրն է տեխնիկական գիտությունների թեկնածու Մանուկ Վարդանյանը:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Թեգեր`

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`