Լույս է տեսել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ատլասը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատվերով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երկրաբաշխության և քարտեզագրության կենտրոնը երկու տարվա ընթացքում` 2007-2009թվականներին իրականացրեց ԼՂՀ ատլասի կազմումը ` հայերեն և ռուսերեն լեզուներով: Այն վերջերս տպագրվեց «Տիգրան Մեծ» հրատարակչությունում:
Ատլասը` պատմա-աշխարհագրական տեսանկյունից, ամբողջական պատկերացում է տալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին: Ատլասում ամփոփված միջին եւ խոշոր մասշտաբների` շուրջ 70 քարտեզները, տեքստերը և սխեմաները ԼՂՀ կազմավորման, աշխարհագրական դիրքի, բնական պայմանների եւ ռեսուրսների, բնակչության, տնտեսության և մշակույթի մասին բազմակողմանի տեղեկատվություն են պարունակում: Ատլասում ներկայացված են նաեւ աշխարհա-քաղաքական և ռազմա-քաղաքական իրադարձություններ, որոնք վճռական դեր են խաղացել Արցախի հայերի պատմական զարգացման մեջ:
Ատլասը լույս է տեսել 1500 օրինակ տպաքանակով: Խմբագրական կոլեգիայի նախագահն ու ատլասի գլխավոր խմբագիրն է տեխնիկական գիտությունների թեկնածու Մանուկ Վարդանյանը:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն
Թեգեր` Լեռնային Ղարաբաղ












