Ժառանգությունը առաջարկում է հանրաքվե անցկացնել
Սեպտեմբեր 16, 2009թ. 14:07
Այսօր «Ժառանգություն» կուսակցությունը դիմել է ՀՀ վարչապետին` հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ հանրաքվե անցկացնելու առաջարկով: Առաջարկում ներկայացված են հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների նկատմամբ հասարակական կարծիքը ճշտելու որոշակի քայլեր: «Ժառանգությունը» անհրաժեշտ է համարում հանրաքվեին զուգահեռ անցկացնել նաև նախագահի վստահության հանրաքվե: Կուսակցությունը վարչապետին կոչ է արել օգտվել «Հանրաքվե անցկացնելու մասին» օրենքով իրեն վերապահված իրավունքներից և մեկ ամսվա ընթացքում անցկացնել հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի քաղաքացիների դիրքորոշումը ճշտող հանրաքվե, ինչպես նաև նախագահի վստահության հանրաքվե:
armarlur.com












