Գլխավոր » Լրահոս

Ժառանգությունը առաջարկում է հանրաքվե անցկացնել

Սեպտեմբեր 16, 2009թ. 14:07

Այսօր «Ժառանգություն» կուսակցությունը դիմել է ՀՀ վարչապետին` հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ հանրաքվե անցկացնելու առաջարկով: Առաջարկում ներկայացված են հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների նկատմամբ հասարակական կարծիքը ճշտելու որոշակի քայլեր: «Ժառանգությունը» անհրաժեշտ է համարում հանրաքվեին զուգահեռ անցկացնել նաև նախագահի վստահության հանրաքվե: Կուսակցությունը վարչապետին կոչ է արել օգտվել «Հանրաքվե անցկացնելու մասին» օրենքով իրեն վերապահված իրավունքներից և մեկ ամսվա ընթացքում անցկացնել հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի քաղաքացիների դիրքորոշումը ճշտող հանրաքվե,  ինչպես նաև  նախագահի վստահության հանրաքվե:

armarlur.com


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`