Գլխավոր » Լրահոս

Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի վերջնական զեկույցը ներկայացվեց պատգամավորների դատին

Սեպտեմբեր 16, 2009թ. 19:22

marti1Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն այսօր պատգամավորներին ներկայացրեց  հանձնաժողովի եզրակացությունը:

Այն բավականին ստվարածավալ փաստաթուղթ է ստացվել: «Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովը 16 ամիս աշխատել և ուսումնասիրել է ներկայացված բոլոր փաստերի մանրամասները: Բացի այդ, նիստերն անցկացվել են բաց և դրանց մասնակցելու հնարավորություն են ունեցել բոլոր այն մարդիկ, ովքեր ցանկացել են»,- իր ելույթի սկզբում տեղեկացրեց ԱԺ փոխխոսնակ, հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: Նա ափսոսանքով նշեց, որ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի պատճառով հնարավոր չեղավ ազատզրկվածներին ավելի վաղ համաներում շնորհելը, սակայն, «լավ է ուշ, քան երբեք»,- եզրակացրեց Նիկոյանը:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ  էլեկտրոնային և  տպագիր ԶԼՄ-ի կողմից իրականացված սև քարոզչության հետևանքով առավել սրվեց ներքաղաքական իրավիճակը, որին հաջորդեց մարտի 1-ը: «Մարդկանց մեջ ձևավորվեց` մարդկանց պատժելու հոգեբանություն:   Լարվածության մեծացմանը նպաստեց երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակի շահարկումը»,- ասվում է արձանագրության մեջ: Հանձնաժողովի կարծիքով ոստիկանության աշխատակիցները պետք է վերապատրաստում անցնեն` ԶԼՄ-ների ներկայացուցիչների  հետ արդյունավետ աշխատելու փորձ  ձեռք բերելու համար: Արձանագրվել են նաև բռնությունների դեպքեր, որոնք իրականացրել են ոստիկանները` հանրահավաքի  մասնակիցների նկատմամբ: Հասարակության մեջ քաղաքացիական հագուստով ոստիկաններ լինելու փաստը հանձնաժողովը անընդունելի է համարել, ինչը սադրանքների առիթ է հանդիսացել: Բացի այդ, հանրահավաքներին մասնակցել են անչափահասներ ինչը կազմակերպությունների կողմից` մարդկանց վրա հոգեբանորեն ներազդելու նպատակ է հետապնդել:

Անընդունելի քայլերի շարքը բավականին երկար էր, իսկ եզրակացությունը բավական ծավալուն, ուստի ժամանակի սղության պատճառով հանձնաժողովն այսօր  չկարողացավ  այն ամբողջությամբ ներկայացնել պատգամավորների դատին:

Այն կշարունակվի ԱԺ վաղվա նիստի ընթացքում:

Ա.Գ.


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`