Խորհրդարանում` Սամվել Նիկոյանը շարունակում է Մարտի 1-ի հանձնաժողովի եզրակացության հրապարակումը
Այս պահին ԱԺ փոխխոսնակ, նախագահ Սամվել Նիկոյանը շարունակում է հրապարակել 2008 թ.-ի մարտի 1-ին կատարված դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացությունը: Հիշեցնենք, որ այն բավականին ստվարածավալ է, այդ է պատճառը, որ ժամանակի սղության պատճառով ԱԺ-ն երեկվա նիստի ընթացքում Նիկոյանը չկարողացավ եզրակացությունն ամբողջությամբ ներկայացնել պատգամավորներին:
Այսօր հանձնաժողովի եզրակացության ընթերցմանը կհաջորդի պատգամավորների հարց ու պատասխանը: Այս պահին Խորհրդարանի մուտքի դիմաց հավաքվել են մարտի 1-ի դեպքերի ժամանակ զոհվածների հարազատները: Նրանք համաձայն չեն հանձնաժողովի եզրակացության բովանդակությանը և պահանջում են, որպեսզի այն ենթարկվի միջազգային փորձագիտական ուսումնասիրության, որովհետև նրանց կարծիքով այս հանձնաժողովը ցանկանում է կոծկել իրական փաստերը:
Ա.Գ.












