Գլխավոր » Լրահոս

Խորհրդարանում` Սամվել Նիկոյանը շարունակում է Մարտի 1-ի հանձնաժողովի եզրակացության հրապարակումը

Սեպտեմբեր 17, 2009թ. 13:13

Այս պահին ԱԺ փոխխոսնակ,  նախագահ  Սամվել Նիկոյանը շարունակում է հրապարակել 2008 թ.-ի մարտի 1-ին կատարված դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացությունը: Հիշեցնենք, որ այն բավականին ստվարածավալ է, այդ է պատճառը, որ ժամանակի սղության պատճառով ԱԺ-ն երեկվա նիստի ընթացքում Նիկոյանը չկարողացավ եզրակացությունն ամբողջությամբ ներկայացնել պատգամավորներին:

 Այսօր հանձնաժողովի եզրակացության ընթերցմանը կհաջորդի պատգամավորների հարց ու պատասխանը: Այս պահին Խորհրդարանի մուտքի դիմաց հավաքվել են   մարտի 1-ի դեպքերի ժամանակ զոհվածների հարազատները: Նրանք համաձայն չեն հանձնաժողովի եզրակացության բովանդակությանը և պահանջում են, որպեսզի այն ենթարկվի միջազգային փորձագիտական ուսումնասիրության, որովհետև նրանց կարծիքով այս հանձնաժողովը ցանկանում է կոծկել իրական փաստերը:

Ա.Գ.


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`