ՀՅԴ-ն դեմ է հանրաքվեին
ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը դժգոհ է, քանի որ նախագահի խոստացած քննարկումները, որոնք նաև պետք է լուսաբանվեին և ներկայացվեին հասարկությանը, տեղի չեն ունենում, իսկ հեռուստադիտողը ծանոթանում է միայն իշխանության տեսակետին:
«Քննարկումների նպատակն այն է, որ վերջում փոփոխությունների առաջարկ ներկայացվի: Բայց Էդուարդ Նալբանդյանի երեկվա հայտարարությունից երևում է, որ նախարարը փոփոխություններ կատարելու նպատակ չունի: Դաշնակցության գործողությունները քննության առարկա են դարձվել և մեկնաբանվել որպես անօգուտ քայլեր: Ներկա իշխանությունը գնում է 1991թ. Թուրքիայի կողմից առաջադրված նախապայմանների վավերացման»,- ասաց Կիրո Մանոյանը:
ՀՅԴ-ն դեմ է արձանագրությունները Խորհրդարանում վավերացնելուն, քանի որ համոզված է, որ այնտեղ մեծամասնություն կազմող կոալիցիան անպայման կվավերացնի: Կուսակցությունը հանրաքվեի գաղափարը ևս մերժում է, քանի որ սխալ է համարում մեղքը ժողովրդի ուսերին բարդելը, հատկապես, երբ կրկին կասկածելի է հանրաքվեի օրինականությունը:
armarlur.com












