Գլխավոր » Լրահոս

ՀՅԴ-ն դեմ է հանրաքվեին

Սեպտեմբեր 17, 2009թ. 13:15

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը դժգոհ է, քանի որ նախագահի խոստացած քննարկումները, որոնք նաև պետք է լուսաբանվեին և ներկայացվեին հասարկությանը, տեղի չեն ունենում, իսկ  հեռուստադիտողը ծանոթանում է միայն իշխանության տեսակետին:

«Քննարկումների նպատակն այն է, որ վերջում փոփոխությունների առաջարկ ներկայացվի: Բայց  Էդուարդ Նալբանդյանի երեկվա հայտարարությունից երևում է, որ նախարարը փոփոխություններ կատարելու նպատակ չունի: Դաշնակցության գործողությունները քննության առարկա են դարձվել և մեկնաբանվել  որպես անօգուտ քայլեր: Ներկա իշխանությունը գնում է 1991թ. Թուրքիայի կողմից առաջադրված նախապայմանների վավերացման»,- ասաց Կիրո Մանոյանը:

ՀՅԴ-ն դեմ է արձանագրությունները Խորհրդարանում վավերացնելուն, քանի որ համոզված է, որ այնտեղ մեծամասնություն կազմող կոալիցիան անպայման կվավերացնի: Կուսակցությունը հանրաքվեի գաղափարը ևս մերժում է, քանի որ սխալ է համարում մեղքը ժողովրդի ուսերին բարդելը, հատկապես, երբ կրկին կասկածելի է հանրաքվեի օրինականությունը:

armarlur.com


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`