Գլխավոր » Լրահոս

ՀԱԿ-ը և Ժառանգությունը չեն մասնակցել

Սեպտեմբեր 17, 2009թ. 11:35

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունները քննարկելու համար հանդիպման էր հրավիրել տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների: Չնայած  հրավիրված էին 66 կուսակցություններ, սակայն ներկայացել են միայն 50-ը:

Քննարկմանը մասնակցելուց հրաժարվածների թվում էին ՀԱԿ-ը և Ժառանգությունը: ՀԱԿ-ը չի ներկայացել` պատճառաբանելով քաղբանտարկյալների գոյության հանգամանքը և նախաստորագրված արձանագրություններում փոփոխություններ կատարելու հնարավորության բացակայությունը: Իսկ Ժառանգությունն իր բացակայությունը պատճառաբանել է նրանով, թե հանդիպումը, միևնույն է, վերածվելու է շոուի:

armarlur.com


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`