ՀԱԿ-ը և Ժառանգությունը չեն մասնակցել
Սեպտեմբեր 17, 2009թ. 11:35
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունները քննարկելու համար հանդիպման էր հրավիրել տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների: Չնայած հրավիրված էին 66 կուսակցություններ, սակայն ներկայացել են միայն 50-ը:
Քննարկմանը մասնակցելուց հրաժարվածների թվում էին ՀԱԿ-ը և Ժառանգությունը: ՀԱԿ-ը չի ներկայացել` պատճառաբանելով քաղբանտարկյալների գոյության հանգամանքը և նախաստորագրված արձանագրություններում փոփոխություններ կատարելու հնարավորության բացակայությունը: Իսկ Ժառանգությունն իր բացակայությունը պատճառաբանել է նրանով, թե հանդիպումը, միևնույն է, վերածվելու է շոուի:
armarlur.com












