Գլխավոր » Լրահոս

Սիրահարների այգում տոն է լինելու

Սեպտեմբեր 18, 2009թ. 10:00

1-18.09.09.Այս տարի  մեր երկրում առաջին անգամ կնշվի  Քաղաքացիական հասարակության օրը: Սեպտեմբերի 19-ին Երևանի սիրահարների այգում տեղի կունենա օրվա տոնակատարությունը:

Առաջին անգամ Հայաստանում տեղական կազմակերպությունները միավորվում են` տոնելու Քաղաքացիական հասարակության օրը` սկիզբ դնելով նոր ավանդույթի ձևավորմանը:

Օրվա առիթով կկազմակերպվեն` «Քաղաքացիական հասարակությունն իմ աչքերով» լուսանկարների ցուցահանդես, մրցանակաբաշխություն, նախատեսվում է համերգային ծրագիր:

Քաղաքացիական հասարակության օրվա տոնակատարությանը կմասնակցեն շուրջ 1000 քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ներառյալ պետական և միջազգային կազմակերպությունների, դեսպանատների, քաղաքացիական հասարակության տարբեր կառույցների, խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ և անհատներ:

armarlur.com


Թեգեր`

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`