Սիրահարների այգում տոն է լինելու
Այս տարի մեր երկրում առաջին անգամ կնշվի Քաղաքացիական հասարակության օրը: Սեպտեմբերի 19-ին Երևանի սիրահարների այգում տեղի կունենա օրվա տոնակատարությունը:
Առաջին անգամ Հայաստանում տեղական կազմակերպությունները միավորվում են` տոնելու Քաղաքացիական հասարակության օրը` սկիզբ դնելով նոր ավանդույթի ձևավորմանը:
Օրվա առիթով կկազմակերպվեն` «Քաղաքացիական հասարակությունն իմ աչքերով» լուսանկարների ցուցահանդես, մրցանակաբաշխություն, նախատեսվում է համերգային ծրագիր:
Քաղաքացիական հասարակության օրվա տոնակատարությանը կմասնակցեն շուրջ 1000 քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ներառյալ պետական և միջազգային կազմակերպությունների, դեսպանատների, քաղաքացիական հասարակության տարբեր կառույցների, խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ և անհատներ:
armarlur.com
Թեգեր` Սիրահարների այգի












