Գլխավոր » Լրահոս

«Ուրիշի նամակները չի կարելի կարդալ»,-խորհուրդ է տալիս Արմեն Մարտիրոսյանը

Սեպտեմբեր 18, 2009թ. 15:38

10-18.09.09.Ինչո՞ւ  Ժառանգությունը  մերժեց  նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը և երեկ չներկայացավ   Կարեն Դեմիրճյանի  անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունների   վերաբերյալ կայացած քննարկմանը: Ժառանգություն կուսակցության  խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց օրերս ԱԺ-ում ԱԳ նախարարի կողմից հնչեցրած այն միտքը, որ արձանագրությունում որևէ կետ չի փոխվելու, և այն միայն իրազեկման համար է շրջանառության մեջ դրվել: «Ուստի և մենք որոշեցինք չմասնակցել այդ հանդիպմանը և ԱԺ-ի կողմից վավերացման ժամանակ դեմ ենք քվեարկելու այդ արձանագրություններին»: Ինչ վերաբերում է  Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից նախագահին ուղարկված նամակին, նա բովանդակությունը մեկնաբանելուց ձեռնպահ մնաց, փոխարենը, լրագրողներին խորհուրդ տվեց մեկ անգամ ևս դիտել խորհրդային տարիներին նկարահանված «Ուրիշի նամակները չի կարելի կարդալ»  ֆիլմը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`