«Ուրիշի նամակները չի կարելի կարդալ»,-խորհուրդ է տալիս Արմեն Մարտիրոսյանը
Ինչո՞ւ Ժառանգությունը մերժեց նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը և երեկ չներկայացավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ կայացած քննարկմանը: Ժառանգություն կուսակցության խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց օրերս ԱԺ-ում ԱԳ նախարարի կողմից հնչեցրած այն միտքը, որ արձանագրությունում որևէ կետ չի փոխվելու, և այն միայն իրազեկման համար է շրջանառության մեջ դրվել: «Ուստի և մենք որոշեցինք չմասնակցել այդ հանդիպմանը և ԱԺ-ի կողմից վավերացման ժամանակ դեմ ենք քվեարկելու այդ արձանագրություններին»: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից նախագահին ուղարկված նամակին, նա բովանդակությունը մեկնաբանելուց ձեռնպահ մնաց, փոխարենը, լրագրողներին խորհուրդ տվեց մեկ անգամ ևս դիտել խորհրդային տարիներին նկարահանված «Ուրիշի նամակները չի կարելի կարդալ» ֆիլմը:












