Ի՞նչ է թաքցնում Թուրքիայի կառավարությունը
Թուրքական «Միլլիյեթ» թերթը հրապարակել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալի` արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հասցեին արած հայտարարությունը: Բայքալը ասել է, որ ապրիլին Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրություններից հետո Դավութօղլուն մայիսին հանդիպել է իրենց կուսակցության հետ և այդ փաստաթղթերի մասին ոչ մի ակնարկ չի արել:
Սակայն ցավագինը, ըստ նրա, այն է, որ արտգործնախարարը պաշտոնապես հայտարարում է, որ հոկտեմբերի 13-ին ստորագրելու են արձանագրությունը: Բայքալը հետաքրքրվել է, թե ինչո՞վ է պայմանավորված այս հայտարարությունը:
Ավելին, նա ընդգծել է, որ չնայած արտգործնախարարը հրապարակավ հայտարարել է, թե հանգամանորեն ներկայացնելու է բոլոր մանրամասները, բայց իրականում որոշ տեղեկություններ թաքցնում է ընդդիմությունից:
Թեգեր` Դենիզ Բայքալի, Թուրքիա












