Գլխավոր » Լրահոս

Ի՞նչ է թաքցնում Թուրքիայի կառավարությունը

Սեպտեմբեր 18, 2009թ. 18:16

Թուրքական «Միլլիյեթ» թերթը հրապարակել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալի`  արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հասցեին արած հայտարարությունը: Բայքալը ասել է, որ ապրիլին Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրություններից հետո Դավութօղլուն մայիսին հանդիպել է իրենց կուսակցության հետ և այդ փաստաթղթերի մասին ոչ մի ակնարկ չի արել:
Սակայն ցավագինը, ըստ նրա, այն է, որ  արտգործնախարարը պաշտոնապես հայտարարում է, որ հոկտեմբերի 13-ին ստորագրելու են արձանագրությունը: Բայքալը հետաքրքրվել է, թե ինչո՞վ է պայմանավորված այս հայտարարությունը:
Ավելին, նա ընդգծել է, որ չնայած արտգործնախարարը հրապարակավ հայտարարել է, թե հանգամանորեն ներկայացնելու է բոլոր մանրամասները, բայց իրականում որոշ տեղեկություններ թաքցնում է ընդդիմությունից:


Թեգեր` ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`