Ստամբուլի հունական գերեզմանատունը վերածվել է ավերակի
Սեպտեմբեր 19, 2009թ. 17:01
Ստամբուլի Բալիքլի թաղամասում հունական գերեզմանատան վրա գիշերը հարձակում է տեղի ունեցել: Անհայտ անձիք պղծել են շիրիմները, ջարդուփշուր արել 100-ից ավելի գերեզմանաքարեր։
Հունական թեմի պատրիարք Բարդուղիմեոսն այցելել է գերեզմանատուն՝ իրավիճակը գնահատելու նպատակով։
Հունական պատրիարքարանի ներկայացուցիչները հայտարարել են, որ հունական համայնքը շատ փոքր է, և իրենց դժվար է գիշերային պահակներ վարձել, ովքեր կկարողանան կանխել նման բարբարոսությունները։
ArmAr.am












