Գլխավոր » Լրահոս

Ստամբուլի հունական գերեզմանատունը վերածվել է ավերակի

Սեպտեմբեր 19, 2009թ. 17:01

Ստամբուլի Բալիքլի թաղամասում հունական գերեզմանատան վրա գիշերը հարձակում է տեղի ունեցել: Անհայտ անձիք պղծել են շիրիմները, ջարդուփշուր արել 100-ից ավելի գերեզմանաքարեր։

Հունական թեմի պատրիարք   Բարդուղիմեոսն այցելել է գերեզմանատուն՝  իրավիճակը գնահատելու նպատակով։

Հունական պատրիարքարանի ներկայացուցիչները հայտարարել են, որ հունական համայնքը շատ փոքր է, և իրենց դժվար է գիշերային պահակներ վարձել, ովքեր կկարողանան կանխել նման բարբարոսությունները։

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`