Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Հայաստանում առաջին դատական հայցն`ընդդեմ Հայոց Ցեղասպանության ժխտման

Սեպտեմբեր 23, 2009թ. 18:11

Սեպտեմբերի 17-ին «Արարատ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արմեն Այվազյանը հայցով դիմել է Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան` ընդդեմ Լրատվամիջոցների Կովկասյան Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի: Հաշվի առնելով ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթները, միջազգային իրավունքի պահանջները,  առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական դատավարության 82-րդ և 87-րդ հոդվածներով, Արմեն Այվազյանը դատարանից պահանջում է` պարտավորեցնել Ա. Իսկանդարյանին հերքել 2008 թվականին ինստիտուտի կողմից հրատարակված «Կովկասյան հարևանություն. Թուրքիան և Հարավային Կովկասը» գրքում զետեղված վիճարկվող տեղեկությունները հերքել զանգվածային լրատվամիջոցներով,  արգելել հետագայում Հայոց ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումը, արգելել պատասխանողի տիրապետման ներքո գտնվող նույն գրքի օրինակների հետագա տարածումը և հասցված բարոյական վնասի դիմաց պարտավորեցնել հատուցել մեկ (1) խորհրդանշական (պայմանական) դրամ:

Սպասվում է, որ այս շաբաթ դատարանը կկայացնի վարույթի մասին իր դրական որոշումը: Ըստ Արմեն Այվազյանի  գործով առաջին լսումները տեղի կունենան հոկտեմբերի առաջին կեսին: Արմեն Այվազյանը հույս հայտնեց, որ այդ հարցում դատական համակարգը «կլինի հայ ժողովրդի կողքին»:

Ա.Գ.


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`