Էրդողանը Նյու Յորքում ցուցադրել է ձեռնամարտի իր ունակությունները
Սեպտեմբեր 23, 2009թ. 19:10
Թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը տեղեկացրել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի թիկնապահների միջև ծեծկռտուք է բռնկվել: Լարվածությունն այնքան է սրվել, որ նույնիսկ վարչապետ Էրդողանն է միջամտել ձեռնամարտին ու մի ամերիկացի թիկնապահի թևից բռնելով` հետ հրել:
Դա պատճառ է դարձել, որ Էրդողանը ելույթ չի ունեցել և հրաժարվել է մասնակցել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի նախաձեռնած «G-20 գագաթնաժողովը և ազդեցությունը գլոբալ խնդիրների վրա» խորագրով քննարկումներին և վերադարձել է հյուրանոց:












